Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Նալբանդյանը զուտ խոսքեր չի ասում

Նալբանդյանը զուտ խոսքեր չի ասում
02.02.2016 | 21:31

Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները նախորդ տարվա ամենանշանակալի ձեռքբերումներից էին: Այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Դա հնարավոր եղավ վեցյակի» և Իրանի գործադրած քաղաքական կամքի, ճկուն դիվանագիտության, կառուցողական մոտեցումների շնորհիվ: Իհարկե, մեր բարեկամ, հարևան Իրանին վերաբերող հարցի շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունը մեզ չուրախացնել չէր կարող»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը: Նա ասաց, որ Իրանի պատժամիջոցները հանելուց հետո Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների համար բացվում է նոր հեռանկար: «Տնտեսական, առևտրատնտեսական առումով առավել զարգացման, ընդլայնման, ամրապնդման տեսանկյունից բացվում է նոր հնարավորություն: Այն ծրագրերը, որոնք հնարավոր չէր առաջ շարժել, իրականացնել՝ սանկցիաների պատճառով, դրանք ևս իրականացման նոր հնարավորություններ են բացում մեր առաջ: Երբ ասում եմ «բարեկամ, հարևան Իրանը», սրանք զուտ խոսքեր չեն: Իրանն այն երկիրն է, որտեղ մեծ հարգանքով են վերաբերվում ՀՀ մշակութային ժառանգությանը, խնամում են եկեղեցիները, հուշարձանները, հարգանքով են վերաբերվում հայ համայնքին: Սա փոխադարձ վերաբերմունք է: Շահագրգիռ են անել հնարավորինը, որ մեր բարեկամությունն առավել զարգանա, ամրապնդվի»,- եզրափակեց նա:

Դիտվել է՝ 965

Մեկնաբանություններ